Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Փաշինյան
Քաղաքական
14:02 23/04/2026
Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Փաշինյան

«Հեղափոխությունից առաջ թվում էր թե քաղաքական դաշտում կան ազատականներ, այլ հայացքներ ունեցող գործիչներ»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա պնդեց որ ներկայում այլ բան է պարզվել։

«Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց իր միտքը՝ հավելելով, թե մնացածը թատրոն է, խաղ։

 «Ընդ որում՝ ամենաանհաջողակ ու ամենաանհաջող դաշնակցականն է»,-իր միտքը զարգացրեց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե այս ընտրությունները հայ ժողովրդի համար բացառիկ շանս են, որ նախկիններին դուրս շպրտեն քաղաքական դաշտից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Փաշինյան