Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում է, հուշահամալիր է բերվել Հայոց gեղաuպանության սրբոց նահատակաց մասունքարանը. Ֆոտոշարք
Հասարակություն
10:46 24/04/2026
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում է, հուշահամալիր է բերվել Հայոց gեղաuպանության սրբոց նահատակաց մասունքարանը. Ֆոտոշարք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կատարվում է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այս առիթով հուշահամալիր է բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Նշենք, որ ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder