Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում. Աբրահամյան
«Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա շարունակել է. «Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։
Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը գործող իշխանության համոզմունքների և արժեհամակարգի հետ ներդաշնակ են, իսկ նրա գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»։