Քրեական վարույթ չունենք. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` Աննա Հակոբյանին վերաբերող վարույթի մասին
Իրավունք
10:04 24/04/2026
Հայաստան

Քրեական վարույթ չունենք. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` Աննա Հակոբյանին վերաբերող վարույթի մասին

«Քրեական վարույթ չունենք»,-  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների ասաց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝  պատասխանելով հարցին, թե արդյոք  «Իմ քայլը» հիմնադրամին ու Աննա Հակոբյանի վերաբերող վարո՞ւյթ կա։

«Մենք ունենք գործեր, որոնք երբ իրացվում են, հրապարակվում են։ Ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք»,- ասաց Արթուր Նահապետյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder