Զախարովան առաջարկել է այդ հարցն առաջին հերթին ուղղել Հայաստանի ղեկավարությանը
Քաղաքական
17:23 24/04/2026
Աշխարհ

Զախարովան առաջարկել է այդ հարցն առաջին հերթին ուղղել Հայաստանի ղեկավարությանը

«Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ադրբեջանը վերջերս Ստեփանակերտում ոչնչացրեց երկու հայկական եկեղեցի։ Սկզբում՝ Սուրբ Հակոբ եկեղեցին, ապա՝ Սուրբ Աստվածածին տաճարը։ Ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը նման վանդալիզմի և հայկական եկեղեցիների ու հուշարձանների ոչնչացման վերաբերյալ», - այս հարցն ուղղվել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովային։

Նա հետաքրքրվել է, թե արդյոք պաշտոնական Երևանը արձագանքել է։

Զախարովան առաջարկել է լրագրողին այս հարցը ուղղել առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը։ «Շատ լավ կլիներ նման հարցեր տալ, առաջին հերթին, Հայաստանի ղեկավարությանը», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք բազմիցս բարձրացրել ենք հուշարձանների դեմ պատերազմի անթույլատրելիության հարցը։ Ո՞վ կարող է մեզանից լավ հասկանալ, թե ինչ է նշանակում, երբ քո հուշարձանները ոչնչացվում են առանց պատճառի։ Եվ մենք չենք փոխում մեր մոտեցումը։ Մենք երկակի չափանիշներ չունենք, մենք ունենք մեկը. դա չի կարելի անել, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում», - ընդգծել է նա։

Զախարովան նաև հիշեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը, որոնք նախատեսում են մարդասիրական հաշտեցման ուղի, ներառյալ բոլոր պահվող անձան վերադարձն ու փոխանակումը, հուշարձանների նկատմամբ հարգալից վերաբերմունքը և այլն։

Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է օգնել նման հարցերի լուծմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder