Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Քաղաքական
15:13 24/04/2026
Աշխարհ

Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ոչ քաղաքակիրթ աշխարհը չի ուզում իմանալ դրա մասին։ Միայն այս մոտեցմամբ կարող ենք հիշատակել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության զանգվածային արտագաղթը»,-ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը։

 Նա ուշագրավ է  համարում այն, որ Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն  Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը:

«Պարզվում է, հրեաները, որ վերապրել են Հոլոքոստը, պատրաստ չեն կիսվել իրենց զգացմունքներով և կարեկցել այլ մարդկանց և ազգերի հետ: Եվ մենք այսօր մեր աչքերի առաջ տեսնում ենք, թե ինչ հանցագործությունների է դա հանգեցրել հրեական պետությունում:

1995 թվականին մենք Ռուսաստանում որոշեցինք ապրիլի 24-ը ճանաչել որպես Հիշատակի և վշտի օր։ Կարևոր է հիշել, որ ավելի քան հարյուր տարի առաջ հայերը ոչնչացվեցին երիտթուրքերի կողմից՝ Ռուսաստանին համակրելու կասկածանքով։

Ռուսաստանի նկատմամբ համակրանքը, ինչքան էլ ամոթալի է, որոշ երկրներում շարունակում է մնալ ճնշման և հալածանքների հիմք։

Մենք տեսանք, թե ինչպես է այսօրվա Հայաստանի կառավարությունը ընտրում Ռուսաստանի հետ խզման ուղին և հալածում նրանց, ովքեր դրա դեմ են հանդես գալիս։

Պատահական չէ, որ աշխատանքը կորցնում են  նրանք, ովքեր թույլ չեն տալիս, որ Երևանի հուշահամալիր-թանգարանում  հիշողության մոմը մարի։  

Դա թույլ չտալը մեր պատվի հարցն է»,-նշել է Զատուլինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder