Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին
Քաղաքական
20:43 24/04/2026
Հայաստան

Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին

Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ, սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես, Սպուտնիկ Արմենիային ասել է Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին։

«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Եթե էդպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ-որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»,-նշել է նա։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքում ու սոցցանցի էջում անդրադարձել են Վեհափառի այցին՝  լուսանկարներով ու տեղեկատվությամբ: Ժամեր անց՝  և՛ կայքից, և՛ սոցցանցից հեռացվել է գրառումն ամբողջությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder