Meta-ն և Microsoft-ը կտրուկ կրճատում են աշխատատեղերը՝ գումարներն ուղղելով ԱԲ-ում ներդրումներին
Աշխարհում
16:44 24/04/2026
Աշխարհ

Meta-ն և Microsoft-ը կտրուկ կրճատում են աշխատատեղերը՝ գումարներն ուղղելով ԱԲ-ում ներդրումներին

Meta-ն և Microsoft-ը հայտարարել են, որ մտադիր են աշխատանքից հեռացնել հազարավոր աշխատակիցների՝ արհեստական բանականությունում ներդրումներ կատարելու համար։

Մասնավորապես, Meta-ն (որին պատկանում են Instagram-ը, Facebook-ը և WhatsApp-ը) հայտարարեց իր՝ մոտ 8 հազար աշխատակիցների (10%) աշխատանքից ազատելու մտադրության մասին: Այս որոշումը, ինչպես նշում է BBC News-ը, պայմանավորված է ընկերության ցանկությամբ՝ ներդրումներ կատարել գործունեության այլ ոլորտներում, այդ թվում՝ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներում։

Meta-ն կփակի շուրջ վեց հազար թափուր աշխատատեղեր, որոնց համար ավելի վաղ նախատեսում էր աշխատողներ ընդունել։

Meta-ի աշխատակիցներին ուղղված հուշագրում մարդկային ռեսուրսների գլխավոր տնօրեն Ջանել Գեյլը նշել է, որ կրճատումները թույլ կտան ընկերությանը «փոխհատուցել կատարած մյուս ներդրումները», գրում է The Guardian-ը:

Meta-ն ծրագրում է 2026 թվականին 135 միլիարդ դոլար ծախսել արհեստական ​​բանականության զարգացման վրա, սա կազմում է վերջին 3 տարիների ներդրումները միասին վերցված։ Տարեսկզբից Meta-ն արդեն իրականացրել է կրճատումների երկու փոքր ալիք՝ կրճատելով երկու հազար աշխատակցի։

Microsoft-ն էլ հայտարարել է, որ իր երկարամյա աշխատակիցներին կառաջարկի կամավոր ազատվել աշխատանքից՝ փոխհատուցման դիմաց։ Խոսքը մոտավորապես ութ հազար աշխատակցի մասին է (ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 7%-ը)։

Ընկերությունը պաշտոնապես չի բացահայտել այս որոշման պատճառները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder