Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին
Հասարակություն
09:01 24/04/2026
Հայաստան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին

Քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը, Ռոբերտ Աբաջյանի մոր՝ Աննա Աբաջյանի հետ լուսանկար է հրապարակել ու գրել.

«Երևի մի 9 տարվա նկար է. Նոր Հաճնի դպրոցներից մեկում հայրենասիրական միջոցառում էր։ Էս պահին մեծարանքի խոսքեր էին ուղղում մեր տղաներին։ Հետո երկուսով քայլեցինք դեպի փողոց ու սիրտ-սրտի տված խոսեցինք մեզ հուզող թեմաներից։ Երբ պետք է նստեինք մեզ ուղեկցող մեքենաները, դու ասացիր. «Արի միասին գնանք, շատ բան ունեմ հետդ խոսելու…»

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում…»։

Նշենք, որ ԱՆնա Աբաջյանը մահացել է նախօրեին։ Նա 52 տարեկան էր։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին