Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջին 10 տարում Իրաքից 10 անգամ Ապրիլի 24-ին այցելել ենք Ծիծեռնակաբերդ. Հեմն Մամ ռաշ
«Արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարի իմ ընկերները, որը ներկայացնում են Իրաքի Քրդստանի կառավարությունը, Հեմն Մամ ռաշը և և այս տարի՝ Հայրենասիրական կուսակցության բյուրոյի անդամ Սորան Բակուր Յագդարը, եկել են Հայաստան իրենց հարգանքի տուրքը մատուցելու և ըստ էության նաև իրենց մեղքը քավելու, որովհետև քրդերը դեռ 10 տարի առաջ կազմակերպել էին գիտաժողով և մենք միասին քննարկել ենք Օսմանյան կայսրության քուրդ բնակչության կատարած գործողությունը Հայոց Ցեղասպանության ժամանակ։ Նրանք ընդունում էին, որ դարձել են գործիք հայերի ցեղասպանությունը կազմակերպելու համար։ Դրանից հետո յուրաքանչյուր տարի պատվիրակությունը գալիս է Հայաստան, ծաղիկներ խոնարհելու և դրանով, ըստ էության, ներողություն խնդրում իրենց նախնիների արարքի համար։
Կարող ենք այդ էջը համարել փակված և համատեղ ուժերով պայքարել, որովհետև այն իրավիճակը, որում հայտնվել էին հայերը 111 տարի առաջ, այսօր քրդերն են հայտնվել այդ իրավիճակում և՝ Թուրքիայում»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ Panorama.am-ին ասաց Իրաքի Քրդստանի պատվիրակությանն ուղեկցող «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը։
«Մենք ամեն տարի գալիս ենք Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնրահելու և հարգելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Վերջին 10 տարում Իրաքից 10 անգամ պատվիրակությամբ այցելել ենք Հայաստան և հարգանքի տուրք մատուցել»,- ասաց Իրաքի Քրդստանի Նահատակների և Անֆալի հարցերի նախարարության վարչության պետ Հեմն Մամ ռաշը, հավելելով.«Սորան Բակուր Յագդարի հետ միասին ստեղծել ենք հայ-քրդական բարեկամության կազմակերպությունը, որը երկու մասնաճյուղ ունի՝ իրաքի քրդստանում և Հայաստանում և այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակվում է»։
Իր խոսքի ավարտին Հեմն Մամ ռաշը քրդերեն զորակցության խոսք հղեց, հույս հայտնելով, որ Հայաստանի քուրդ և եզդի համայնքի ներկայացուցիչները կլսեն իրեն։ Քրդերեն ուղերձի անգլերեն թարգմանությունը՝ Հեմն Մամ ռաշից՝ ստորև.
«We are at delegation from the equation region of Iraq as I could share main and French people organization it is 10 years we are participating the Armenian genocide day at 424 so we came with my friend Mr sorani at God this year again to part speed with our friends from Armenia to memorial City so could you show me a friendship organization in last 10 years send it 10 delegations to participate in the Armenian genocide Day we are standing with the Armenian people we have really deep express with the Armenian friends here about the Armenian genocide day.
Curtis and Armenian they have the same situation they face it the same situation in the past like a genocide we genocide by the Iraqi regimes in 1918 so that's why we have the same pain every year we remember the same bad feeling so that's why we think that our celebration with Armenian friends it will be benefit for our friendship in the future and to bright future together. Sometimes we have the same situation the same day for example today April 21st day and in our history April 24th in 1975 it's a bombarded by Richard Saddam Iraq the city of kalad to say which is the courtesy The he they killed like hundreds of people and destroyed the city so that's why we we think that we are as a courtish people and their minion people we have the same patient same situation we have to be brother we have to be friends forever».