Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին. Թանդիլյան
Քաղաքական
13:28 24/04/2026
Հայաստան

Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին. Թանդիլյան

«Եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են մոռանալ իրենց անցյալը, պատմությունը, ընտանիքների ողբերգությունները, կդժվարանամ նրանց մարդ անվանել»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Ըստ նրա, ստիպել հայ ժողովրդին ուրանալ սեփական պատմությունն ու հիշողությունը, «չգիտեմ՝ ով պետք է լինես դրա համար»։

«Հայ ժողովուրդն ունենալով հիշողություն, ամենևին նույնական չէ կորուսյալ հայրենիք վերադարձի հետ։ Դրա մասին չէ Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ-ն հայ ժողովրդի հայրենիքն է, որը պետք է պաշպանի նաև հայ ժողովրդի արժանապատվությունը, հիշողությունն ու պատմությունը։ Այն, ինչ անում է  այսօրվա իշխանությունը, նկարագիչ չունի, այդպես անգամ թշնամին չի կարողացել մեզ հետ վարվել։ Այսօրվա իշխանության քաղաքականությունը զուտ հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին»,- ասաց Թանդիլյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօրվա իշխանության քաղաքականությունը հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին. Թանդիլյան