Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքական պետությունն ու հասարակությունը պետք է ընդունեն, որ Օսմանյան կայսրությունը կատարել է նման ոճիր հայերի հանդեպ. Նարեկ Կարապետյան
«Արցախցիները պետք է ունենան իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք»,-Օսմանյան կայսրության կողմից սպանված անմեղ զոհերի հիշատակին անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծեց, Հայաստանը որևէ երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, սակայն իրենց քաղաքական ուժը երկարաժամկետ արդարության կողմնակից է։
«Սպանել են մեր նախնիներին, մեկ ու կես մլն մարդու, թուրքական պետությունն ու հասարակությունը պետք է ընդունեն, որ Օսմանյան կայսրությունը կատարել է նման ոճիր իր տարածքում ապրող հայերի ու մյուս քրիստոնյաների հանդեպ»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Ի պատասխան լրագրողների հարցերի, «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամն ասաց՝ մեզ պետք է ունենալ ուժեղ երկիր, բազմաթիվ քամիներով հարուստ բարդ տարածաշրջանում ունենանք գործոն հանդիսացող երկիր։
«Աշխարհում շատ են օրինակները, երբ փոքր երկրները, լավ կազմակերպված լինելով, դարձել են գործոն»,-ասաց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։