Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գրեթե երկու տասնամյակ է նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք. Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին
«Եթե ձեր համար նորություն էր, ինձ համար դա նորություն չէր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով այն հարցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ «իմ սխալն էր իմ փոխարինողին ընտրելը»։
«Ես գրեթե երկու տասնամյակ է նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցինք։ Ինձ համար դա նորություն չէր»,- ասաց Ս. Սարգսյանը։
Հարցին՝ ինչքա՞ն պետք է շարունակվի այս հակամարտությունը երկու նախագահների միջև, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից հակամարտություն։ Մենք դրա կողմնակիցը չենք»։