Օրեր առաջ Թուրքիայում էի, լավ հանդիպումներ եմ ունեցել. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
15:24 25/04/2026
Հայաստան

Օրեր առաջ Թուրքիայում էի, լավ հանդիպումներ եմ ունեցել. Ալեն Սիմոնյան

«Մենք այդ ինֆորմացիան ճշտում ենք, ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ է եղել և արձագանքը կլինի»,-  Երևանի Ամիրյան փողոցում Քաղաքացու շրջվա շրջանակում կազմակերպված միջոցառման ժամանակ 24news-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ավերմանը։

Ինչ վերաբերում է ապրիլի 23-ին Ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշի այրելուն, նա ասաց. «Այն, ինչ արվել է, իմ գնահատականը տվել եմ՝ համարում եմ ճղճիմ, թույլ, Հայաստանի և հայ ժողովրդին վնասող»։

Ըստ նրա, պետությունն ունի իր արտաքին քաղաքականությունը։

«Օրեր առաջ Թուրքիայում էի, լավ հանդիպումներ եմ ունեցել։ Իմ գործընկերն առաջարկ է արել Հայաստանը Վրաստանի ու Ադրեջանի հետ տարածաշրջանի պառլամենտական  շրջանակ վերցնի։ Կարծում եմ՝  շատ լավ բաներ են լինելու՝ սահմանի բացում, ապրանքաշրջանառություն, մարդկանց տնտեսական վիճակն է  լավանալու»,- ասել է Սիմոնյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder