Զելենսկին առաջարկել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվեն Ադրբեջանում
Քաղաքական
14:27 25/04/2026
Տարածաշրջան

Զելենսկին առաջարկել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվեն Ադրբեջանում

Գաբալայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն առաջարկել է, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացվեն Ադրբեջանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ իրենց համար ծանր փուլում 11 փաթեթ օգնության տրամադրման համար։

Զելենսկին շնորհակալություն հայտնելով Ալիևին նաև ուկրաինացի երեխաներին ցուցաբերած օգնության համար.  «Դուք օգնում եք մեր երեխաներին։ Մեր երեխաները գալիս են ճակատամերձ շրջաններից։ Նրանք դժվարությունների են հանդիպել և տառապել են պատերազմից։ Այստեղ են ավելի քան հինգ հարյուր ուկրաինացի երեխաներ»։

Ալիևը խոսել է ռազմարդյունաբերության ոլորտում Ուկրաինայի հետ համագործակցության մասին. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Ուկրաինան զարգացնում են ռազմաարդյունաբերական համալիրներ, և կան հիանալի հնարավորություններ համատեղ արտադրության, և ընդհանրապես արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության համար», - ընդգծեց պետության ղեկավարը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին առաջարկել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվեն Ադրբեջանում