Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պրահայի LEICA GALLERY ցուցասրահում բացվել է Արցախին նվիրված «Երբ Աստված չէր նայում…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ orer.eu-ի հաղորդմամբ, ցուցահանդեսի բացման հրավիրատոմսում գրված է, որ այն նվիրված է արդեն գոյություն չունեցող երկրին՝ Լեռնային Ղարաբաղին, որտեղ անցյալ հազարամյակի վերջին ճամփորդել և լուսանկարել են 400ASA ընկերության երեք անդամներ՝ Կարել Կուդլինը, Անտոնին Կրատոխվիլը և Յան Միհալիչեկը։
Լուսանկարիչներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում, տարբեր իրավիճակներում է լուսանկարել։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ տեսանկյունը։ Այսպիսով, լուսանկարները ցույց են տալիս պատերազմը, փախստականներին, բայց նաև երկրի հետպատերազմյան վերակառուցումը՝ խաղաղության հազվագյուտ պահերին։
Ցուցահանդեսի համակարգողներն են Տոմաշ Պոսպեխը եւ Լուցիա Ֆիշերովան։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 14-ը։
Գլխավոր լուսանկարը՝ Յան Միհալիչեկի, 1992 թվական, @400ASA