Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանը համաշխարհային կշիռ ունեցող մարդ է, ամբողջ աշխարհով շատ լուրջ բիզնեսմեններ լսում են նրան. Ալեքսանյանը՝ Տարոն Չախոյանին
«Տարոն Չախոյան, գոնե դու սուտ խոսելուց մի խոսքի, այ «ֆեյք» տղա»,- ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։
«Դու ի՞նչ իրավունք ունես առհասարակ Սամվել Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի մասին խոսել, ա՛յ անանցյալ երիտասարդ, ա՛յ կասկածելի ապագա ունեցող երիտասարդ, ներկայիդ մասին ընդհանրապես չեմ խոսում»,- տեսանյութում ասում է Ա. Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը վերջին 7 տարիներին Հայաստանում ամենամեծ ներդրում արած մարդն է, մեծ մասամբ Կարապետյանի գործունեության արդյունքում է եղել, որ Հայաստանում տնտեսական բալանսավորում է եղել։
«Սամվել Կարապետյանը համաշխարհային կշիռ ունեցող մարդ է, ամբողջ աշխարհով մեկ շատ լուրջ բիզնեսմեններ լսում են Սամվել Կարաետյանին։ Նա չէր կարող հանրային կերպով ասել, որ Հայաստանի տնտեսությունը վատ է։ Նա կազմակերպել էր միջոցառումներ, հրավիրել բիզնեսմնների, որպեսզի Հայաստան ներդրումների բերի»,- նշում է Ալեքսանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։