Իրանի ԱԳ նախարարը Պակիստանից մեկնել է Օման. Աղբյուր
Քաղաքական
21:41 25/04/2026
Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարը Պակիստանից մեկնել է Օման. Աղբյուր

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանից մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ։ Ռիա նովոստիին հայտնել է Պակիստանի անվտանգության մարմինների աղբյուրը։

«Արաղչին Մասկատ է թռել Պակիստանի բանակի հրամանատարի ինքնաթիռով», - ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Պակիստանի կառավարության երկու աղբյուրների, հաղորդել էր, որ իրանական պատվիրակությունը լքել է Պակիստանը, որտեղ մասնակցում էր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է իր ներկայացուցիչների այցը Պակիստան՝ Իրանի հարցով բանակցությունների համար։

հաղորդվել էր, Արաղչին ուրբաթ օրը ժամանել էր Պակիստան, որը միջնորդ է Թեհրանի և Վաշինգտոնի միջև, ապա կայցելի Օման և Ռուսաստան՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտությանը վերջ դնելու ջանքերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի ԱԳ նախարարը Պակիստանից մեկնել է Օման. Աղբյուր