Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Հասարակություն
16:12 26/04/2026
Հայաստան

Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը.

«Հանրապետության տարածքում`

Ապրիլի 26-ի կեսօրից հետո, 27-30-ը և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Ապրիլի 26-ի երեկոյան, ապրիլի 27-29-ը ժամանակ առ ժամանակ, 30-ի գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder