Վաշինգտոնում Թրամփի և թղթակիցների ընթրիքը կրակոցներից հետո վերածվել է քաոսի
Քաղաքական
08:39 26/04/2026
Աշխարհ

Վաշինգտոնում Թրամփի և թղթակիցների ընթրիքը կրակոցներից հետո վերածվել է քաոսի

Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ընթրիքը, որտեղ պետք է ելույթ ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրակոցների ձայնից հետո վերածվեց քաոսի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

«Մեծ քաոս էր»,- Politico-ի լրագրողը տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը և իր գործընկերները թաքնվում են սեղանի տակ՝ այն մակագրելով. «Սարսափելի է... պարզ չէ՝ կրակոց էր, թե ոչ»,-սոցիալական ցանցերում հայտնել է Fox News-ի թղթակիցը։

Ականատեսները հայտնում են, որ մատուցողները վազել են, իսկ Գաղտնի ծառայությունը շտապել է Թրամփին և նրա վարչակազմի անդամներին բեմից իջեցնել։ Այլ կադրերում երևում է, թե ինչպես է պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոնարհվում և փորձում թաքնվել սեղանի ետևում, նախքան նրան կհասցնեին տարհանել։

ABC News-ի Սպիտակ տան ավագ թղթակից Սելինա Վանգը տեսանյութ է հրապարակել միջոցառման դրսից, որտեղ երևում են շտապօգնության մեքենաները և ոստիկանությունը։

ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ կրակողը ձերբակալվել է։ Ինքը՝ Թրամփը, միջադեպն անվանել է «բավականին իրադարձություններով լի երեկո Վաշինգտոնում» և շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին իրենց «ֆանտաստիկ աշխատանքի» համար։ Նա նաև ասել է, որ խորհուրդ է տալիս «շարունակել շոուն», բայց վերջնական որոշումը թողնել ոստիկանությանը։ Պարզվել է որ հրաձիգը զինված է եղել որսորդական հրացանով, իսկ միջադեպը եղել է այն հյուրանոցում որտեղ նախկինում մահափորձ է եղել ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի նկատմամբ;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder