«Ձորակ» կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով. Պարզաբանում
Հասարակություն
20:54 26/04/2026
Հայաստան

«Ձորակ» կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով. Պարզաբանում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ կոստանյանը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։

Սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։

Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder