Աննա Հակոբյանը կանխեց երիտասարդ հղի կնոջ մահվան մասին հարցը
Քաղաքական
15:58 27/04/2026
Հայաստան

Աննա Հակոբյանը կանխեց երիտասարդ հղի կնոջ մահվան մասին հարցը

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով զոհված հղի կնոջ՝ Սոնա Մնացակայանի մասին հարցն այսօրվա ասուլիսում կանխեց Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը։ Նա հիշեցրեց, որ ասուլիսի սկզբում հայտարարել է՝ թեմայից դուրս այլ հարցեր չլինեն։

Լրագրողը նրան նաև հիշեցրեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացված «Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվել է կառավարության միջոցներով, ինչի մասին հայտարարել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը։

Ի պատասխան, Աննա Հակոբյանը հայտարարեց, որ շարժումը չի ֆինանսավորվել, չի ֆինանսավորվում կառավարության կողմից, այն չի ենթադրում ֆինանսական շարժ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աննա Հակոբյանը կանխեց երիտասարդ հղի կնոջ մահվան մասին հարցը