Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
19:46 26/04/2026
Հայաստան

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի փոխչմեպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 110+ կգ քաշայինների կարգում հաղթող ճանաչվեց: Երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241 ):

Պոկում վարժությունում նա առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 210 կգ: Երրորդ մոտեցումից հրաժարվեց: Լալայանն այս վարժությունում 18 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած Դանիլ Վագացիեւին:

Հրում վարժությունում Լալայանը բարձրացրեց 241 կգ, երկրորդ մոտեցմամբ փորձեց ռեկորդ սահմանել և հրել 253 կգ, բայց փախողեց: Երրորդ մոտեցմամբ ևս չկարողացավ հրել 253 կգը:

Լալայանի մասնակցությամբ +110 կգ քաշայինների պայքարին մարզադահլիճում հետևում է եռակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լաշա Տալախաձեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն