Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թաքցնել, քողարկել, զոհին արժեզրկել. Վրթանեսյանը բացահայտում է իշխանության քարոզչական հնարքները
«Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Սոնա Մնացականյանին վթարի ենթարկեր ընդդիմադիր գործիչ՝ ընթանալով 108 կմ/ժ արագությամբ, տեղում կկալանավորեին, բոլորը կխոսեին այդ մասին»,-այսօր հայտարարեց քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը։
Նա այսօր մասնակցում է «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-՝ Սոնա Մնացականյանի մահացու վրաերթի գործի վերաբերյալ հատուկ զեկույցի ներկայացմանը։ Հիշեցնենք, որ չորս տարի առաջ ապրիլի 26-ին երիտասարդ հղի կինը զոհվեց Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով։ Մինչ օրս Փաշինյանի շարասյան մեքենայի վարորդն անպատիժ է։
Կարեն Վրթանեսյանն ուսումնասիրել է տեղի ունեցածի հետ կապված ցասումը խլացնելու իշխանության ներկայացուցիչների արձագանքները, եկել համոզման, որ դա ոչ թե հախուռն կերպով է արվում, այլ շատ կազմակերպված։
«Դա շատ լավ կազմակերպված, պլանավորված գործողություններ են։ Ենթադրենք ունենք մի միջադեպ, որը տհաճ է իխանությունների համար, հարվածում է իրենց հեղինակությունը, առաջացնում է հանրային դժգոհություն, անարդարության զգացում, ի՞նչ է անում իշխանությունը։ Թաքցնել, քողարկել, խլացնել այդ միջադեպը, եթե իշխանությունը չմիջամտեր, հանրությունը կիմանար այդ իրադարձության մասին, եզրակացություն կաներ, որ արդար չէր, բողոքի ցույցեր կլինեին։ Հանրային բողոքի ալիքը կանխալեւ համար իշխանությունը դիմում է նման քայլերի։ Հաջորդը, զոհի արժեզրկում, երբ ասում են, հա վատ բան է եղել, բայց նրա արածն էլ մի բան չէ։ Սա սխեմա է, որը բացատրված է նաև դասագրքերում, սա հստակ ուղղված է ցասման մարմանը»,-ասաց նա։
Փորձագետն ընդգծեց, քանի որ Սոնա Մնացականյանի դեպքում դժվար է զոհին վարկաբեկել, արժեզրկել, քանի որ երիտասարդ հղի կինը եղել է ՏՏ ոլորտում գործող ձեռներեց, որպես զբաղվել է վիրավոր զինվորներին օգնելով ու ընդգրկված է եղել այլ նախաձեռնություններում, անում են հաջորդ քայլը՝ մեղքը լղոզում են, դեպքը խմբագրում, թեման կրկին շեղում։ Վրթանեսյանի խոսքով, տարբեր՝ «նիկոլական», չեզոք ու ընդդիմադիր լսարանների համար իշխանությունները տարբեր թեզեր մտածեցին ու տարածեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։