Հրազդանում 450 մարդ դեռ չի ստացել իր աշխատավարձը և աղքատության շեմին է. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
14:50 27/04/2026
Հայաստան

Հրազդանում 450 մարդ դեռ չի ստացել իր աշխատավարձը և աղքատության շեմին է. Նարեկ Կարապետյան

Հրազդան այցից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ամփոփել է, թե ինչ իրավիճակ է տիրում Կոտայքի մարզկենտրոնում։ Նա նշեց, որ ցեմենտի գործարանը փակվել է, սակայն կառավարությունն այն գործարկելու համար մատը մատին չի տվել։

«Գործարանը փակվել է այս իշխանության օրոք։ Իշխանությունը ոչ ներդրող է բերել, ոչ լավ պայմաններ է ապահովել վերազինման համար։ Այսօր 450 մարդ, որ Հրազդանի համար շատ մեծ թիվ է, աշխատավարձ չի ստացել ու աղքատության շեմին է։ Հեղափոխությունից հետո 8 տարվա ընթացքում Կոտայքում աղքատությունն աճել է, մինչդեռ այս ընթացքում սկսել են Իրանից ցեմենտ ներկրել»,-նշում է նա։

Կարապետյանի խոսքով, կառավարությունը միայն զբաղված է պարտք վերցնելով, փոքր ու արագ ռեմոնտներ անելով, փող ծախսել գիտի, սակայն աշխատել չգիտի։

«Նույն իրավիճակն Ալավերդիում է; Մեր երկրին պետք է ուժեղ կառավարություն, որ վերականգնի արդյունաբերական պոտենցիալը»,-ընդգծում է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder