Ստեղծելու ենք 300 000 աշխատատեղ, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը․ Սամվել Կարապետյան
Քաղաքական
19:48 27/04/2026
Հայաստան

Ստեղծելու ենք 300 000 աշխատատեղ, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը․ Սամվել Կարապետյան

«Ինձ առհասարակ ոգևորում ենէ հաջողությունները՝ բոլոր բնագավառում։ Հիմա ոգևորում է, որ մենք կամաց-կամաց զարթնեցնում ենք հայ ժողովրդին։ Ժողովուրդը ոգևորված է, ժողովուրդը զգում է, որ  շուտով փոփոխություններ ենք բերելու»,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով նույն կուսակցությունից Ալիկ Ալեքսանյանի հարցերին։

Հարցին,թե Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ․ ինչ եք կարծում՝ նրանց կհաջողվի՞ այս էջը փակել, Կարապետյանն արձագանքել է․

«Մենք ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդն ավելի շատ օգուտներ ունենալու։ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ և առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։

Անդրադառնալով  Փաշինյանի այն հայտարարությանը, որ  չի պատրաստվում դատապարտել Արցախում եկեղեցիների ոչնչացումը, Սամվել Կարապետյանը նշել է․

«Շեֆից շատ է վախենում, բա որ Ալիևը ջղայնանա՞ հանկարծ։ Եթե մի մարդ՝ իր խմբակով, հարձակվում է Էջմիածնի վրա, իր համար ի՞նչ կապ ունի՝ Արցախում մի 100 հատ եկեղեցի կքանդեն, թե չեն քանդ»։

 Հարցին,թե ի՞նչ վտանգ է տեսնում են «Հայաստան 300 000 ադրբեջանցի բնակեցնելու» ծրագրում,Սամվել Կարապետյանն ասել է․ «Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում։ Սևանը՝  «Գյոլչա» դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում։ Բայց մի անհանգստացեք՝ մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300 000 աշխատատեղ հայերի համար, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder