Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց
Քաղաքական
20:35 27/04/2026
Հայաստան

Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել պրոֆեսիոնալ բանակ 

Ինքնասպանություն, սպանություն, բռնություն․ 2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող 

Մինչ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է այն թեզը, որ սահմանին խաղաղ է, «ներքին թշնամին»՝ խժռում է երիտասարդ կյանքեր: 

Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր: 

Ընտրություններում հաղթելու դեպքում, ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։ 

Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները. 

• փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ, 

• կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա, 

• անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում, 

• ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում, 

• ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder