Արտառոց դեպք Ստամբուլում. Սրճարանում նստած մարդիկ երաժշտությունը շփոթել են երկրաշարժի հետ ու գլխապատառ դուրս վազել
Հասարակություն
09:44 27/04/2026
Տարածաշրջան

Արտառոց դեպք Ստամբուլում. Սրճարանում նստած մարդիկ երաժշտությունը շփոթել են երկրաշարժի հետ ու գլխապատառ դուրս վազել

Արտառոց դեպք է տեղի ունեցել  Ստամբուլի Սուլթանգազի թաղամասում։ Նախօրեի  երեկոյան բարձր երաժշտություն լսող վարորդը երկրաշարժի էֆեկտ է ստեղծել։ Բարձր ձայնի հետևանքով մոտակա սրճարանի պատուհանների ապակիները սկսել են դղրդալ։

Ներսում գտնվողները կարծել են, թե երկրաշարժ է, սկսել են իրար հրմշտելով դուրս վազել։



Խուճապահար դուրս վազած քաղաքացիներից մեկը՝ Յակուպ Քեսքինն Haberler-ին պատմել է, սարսափելի ձայն են լսել, բայց վախեցած ընկերներին ինքը հանգստացրել է՝ սա երկրաշարժ չէ։

«Հետո նկատեցի, որ բոլորը վազում են։ Սա աշխարհի վերջի պես էր. ես կյանքում երբեք նման բան չեմ զգացել։ Ձայնն այնքան բարձր էր, որ ապակիները ընկան ու կոտրվեցին։ Սկզբում սեղանի մոտ նստած ասացի. «Սա երկրաշարժ չէ»։ Որովհետև մենք չէինք դողում, բայց այնպիսի ձայն կար, որ նույնիսկ պատուհանները թրթռացին։ Տեսա, թե ինչպես են մարդիկ վազում, մենք էլ վազեցինք նրանց հետևից։ Հետո, երբ դուրս եկանք փողոց, մարդիկ ասացին. «Լավ-լավ, խուճապի մատնվելու կարիք չկա, սա երկրաշարժ չէ»։ Մեքենան անցավ, դրանից հետո վերադարձանք, և բոլորը նորից նստեցին իրենց տեղերում։ Այդ ցնցման մեջ ոչ ոք չէր կարող մտածել, որ  մեքենա կլինի։ Հետո բոլորը սկսեցին ծիծաղել պատահածի ու իրենց վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder