Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախարարներին այդքան պարգևավճար է տալիս, որ իր թիկունքը պահեն. Իջևանցիները՝ պարգևավճարների ու թաշակների մասին
«Մարդիկ պարգևավճար են ստանում լավ աշխատանքի համար, իսկ ի՞նչ են արել նախարարները, որ 7-ական միլիոն պարգևավճար են ստացել։ Ոչ մի բան»,- ասում է իջևանցիներից մեկը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արդար է, որ նախարարներին 7-ական միլիոն են տալիս, թոշակառուին 10 հազար դրամ։
Իջևանի բնակչի խոսքով, կաշաքի անունը փոխել ու պարգևավճար են դրել։
«Եթե ժողովուրդն ուրախանում է այդ 10 հազար դրամով, թող վերցնի ու գնա խանութ, տեսնենք՝ ինչ կարող է առնել։ Արդարություն... Ի՞նչ արդարության մասին է խոսքը»։
«Մարդկանց աչքերին թոզ են փչում։ Նախարարներին տալիս է 7 միլիոն այն պատճառով, որ իր թիկունքը պահեն»,- նշեց իջևանցին։
Հարցումն ամբողջությամբ՝ տեսանյութում։