Արցախում ոչնչացվում է հայկականությունը և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում. Աբրահամյան
Քաղաքական
09:45 27/04/2026
Հայաստան

Արցախում ոչնչացվում է հայկականությունը և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում. Աբրահամյան

«Իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, առաջին ուղերձն է՝ Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը։

Երկրորդ՝ միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում, և լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

«Արցախում ոչնչացվում է հայկականությունը՝ մեր հազարամյակների հետքն այս տարածաշրջանում, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում»,- գրում է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախում ոչնչացվում է հայկականությունը և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում. Աբրահամյան