Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններ է հրապարակել
Իրավունք
16:29 27/04/2026
Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններ է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություններ է հրապարակել