Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ՔՊ-ի», «վարչապետի տիկնոջ», «ծաղրածուի». Ում հետ են ասոցացնում քաղաքացիները «Իմ քայլը» հիմնադրամը
«Ինչ վերաբերում է՝ ես ասոցացվում եմ, թե չէ, ինքներդ ճշտեք»,-այսօրվա ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանի կողակից, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ հերքո՞ւմ է, որ եթե Հայաստանի քաղաքացիներին հարցնեն՝ ո՞ւմ հետ է ասոցացվում «Իմ քայլը» հիմնադրամը, չեն ասի վարչապետի, վարչապետի տիկնոջ։
Այս հայտարարությունից հետո Panorama.am-ը հարցում անցկացրեց Երևանում՝ պարզելու, թե, ըստ քաղաքացիների, «ո՞ւմ է պատկանում «Իմ քայլը» հիմնադրամը, ո՞ւմ հետ են ասոցացնում՝ լսելով «Իմ քայլը» հիմնադրամի անունը»։
Եղան քաղաքացիներ, որոնք ասացին, որ տեղյակ չեն, իսկ նրանք էլ, ովքեր տեղյակ են հիմնադրամի մասին, նշում են՝ «Քաղաքացիական պայմանագրի» կամ «վարչապետ»։
«ՔՊ-ին, եթե գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է, ուրեմն պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։
«Վարչապետի տիկնոջը»։
«Ծաղրածուի, չե՞ք իմանում՝ ով է»։
«Տեղյակ եմ, բայց չեմ ուզում խոսել իրենց մասին։ Բոլորս էլ գիտենք՝ ինչ է կատարվում։ Եթե խոսեմ, տրամադրությունիս կփչանա, լսողին էլ հետը։ Փոսն ենք ընկել»։
Նույն ասուլիսի ընթացքում լրագրողը հարցրել է՝ եթե հարցում իրականացվի ու պարզվի, որ «Իմ քայլը» հիմնադրամը կամ ինքն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Աննա Հակոբյանն ասել է. «Երբ որ դուք գնաք, հարցումն անեք և ասոցացումը փաստ դառնա, պարզվի, որ բոլորն ասոցացնում են, դրանից հետո դուք պետք է բերեք օրենքի այն կետի այն մեջբերումը, որն արգելում է ասոցացվող անձին կամ հիմնադրամին գործունեության ծավալել։ Հուսով եմ՝ կբերեք, բայց չկա օրենքի նման դրույթ։
Եթե նույնիսկ ասոցացնում են, դա խոչընդոտ չի հանդիսանում... Մենք գործում են օրենքներով և օրենսդրությամբ»։
Հարցումն ամբողջությամբ՝ տեսանյութում։