Նախարարներին այդքան պարգևավճար է տալիս, որ իր թիկունքը պահեն. Իջևանցիները՝ պարգևավճարների ու թաշակների մասին
Հասարակություն
16:43 27/04/2026
Հայաստան

Նախարարներին այդքան պարգևավճար է տալիս, որ իր թիկունքը պահեն. Իջևանցիները՝ պարգևավճարների ու թաշակների մասին

«Մարդիկ պարգևավճար են ստանում լավ աշխատանքի համար, իսկ ի՞նչ են արել նախարարները, որ 7-ական միլիոն պարգևավճար են ստացել։ Ոչ մի բան»,- ասում է  իջևանցիներից մեկը՝ պատասխանելով հարցին՝  արդյո՞ք արդար է, որ նախարարներին 7-ական միլիոն են տալիս, թոշակառուին 10 հազար դրամ։

 Իջևանի բնակչի խոսքով,  կաշաքի անունը փոխել ու պարգևավճար են դրել։

«Եթե ժողովուրդն ուրախանում է  այդ 10 հազար դրամով, թող վերցնի ու գնա խանութ, տեսնենք՝ ինչ կարող է առնել։ Արդարություն... Ի՞նչ արդարության մասին է խոսքը»։

«Մարդկանց աչքերին թոզ են փչում։ Նախարարներին տալիս է 7 միլիոն այն պատճառով, որ իր թիկունքը պահեն»,- նշեց իջևանցին։

Հարցումն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նախարարներին այդքան պարգևավճար է տալիս, որ իր թիկունքը պահեն. Իջևանցիները՝ պարգևավճարների ու թաշակների մասին