Կարսում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակում
Հասարակություն
16:53 28/04/2026
Հայաստան

Կարսում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակում

Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարսում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակում