Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել
Հասարակություն
07:55 28/04/2026
Հայաստան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Երևանում ապրիլի 28-29-ին, մայիսի 1- 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ին և մայիսի1- 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել