Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
Քաղաքական
13:08 28/04/2026
Հայաստան

Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի աջակցում իշխող ուժին, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է նա։ 

Հարցին՝  արդյո՞ք Դավիթ Տոնոյանը քաղաքական հայտ կներկայացնի, նախկին նախարարը նշել է, որ այս փուլում դեռ նման որոշում չունի․ «Ես այս փուլում չմասնակցելու որոշում ունեմ, քանի որ դեռևս դատաքննության փուլում եմ ու պետք է բանսարկությունը, որը փաթաթվել է իմ վրա, դրանից ձերբազատվեմ։ Եթե չլիներ դա, կարծում եմ, կներկայացնեի քաղաքական հայտ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder