ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է վերածվել սառեցված դիմակայության
Քաղաքական
18:47 28/04/2026
Աշխարհ

ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է վերածվել սառեցված դիմակայության

ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է վերածվել սառեցված դիմակայության, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Սառեցված հակամարտությունը քաղաքական և տնտեսական տեսանկյունից ամենավատ տարբերակն է», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ պորտալին ասել է աղբյուրը։

Նշվում է, որ կողմերը կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ռազմական գործողությունները չեն վերսկսվի, բայց նաև խաղաղության համաձայնագիր չի ձեռք բերվի։ Սա կարող է հանգեցնել նրան, որ Հորմուզի նեղուցը մնա փակ, իսկ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը չվերացվի։ Երկու կողմերն էլ կսպասեն, որ մյուսը թուլություն ցուցաբերի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder