Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառքը
Աշխարհում
10:18 28/04/2026
Աշխարհ

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառքը

ՌԴ Մակնշման «Честный знак» պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի (Հայաստան) խմբաքանակի վաճառքը առցանց և ոչ առցանց խանութներում: Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը ՌԲԿ-ին հայտնել է, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնք այժմ արգելափակված են՝ մինչև ստուգման ավարտը:

«Ջերմուկի» շրջանառության դադարեցման պատճառը «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակն էր, որում ծառայությունը  նշում էր «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին: Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» էին:

Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ին և 2026 թվականի մարտի 5-ին արտադրված ապրանքներին։ Ինչպես նշել է Յուսուպովը, «դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտը»։

2024 թվականին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո մակնշման համակարգը արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը։  Վլադիկավկազի բնակիչը, որը «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշից քացախ խմելուց հետո կերակրափողի այրվածք էր ստացել, մահացել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder