Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
18:00 28/04/2026
Հայաստան
«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ
Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողն ապրիլի 28-ին՝ ժամը 04։35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս լսել է արտասովոր ձայներ։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված, ներնետված 3 փաթեթ, որոնցում առկա է եղել 8 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder