Այսօրվա իշխանությունների տված հարկային արտոնություններն ուղղակի կոռուպցիոն դրսևորում են. Ռոբերտ Քոչարյան
Տնտեսություն
22:48 27/04/2026
Հայաստան

Այսօրվա իշխանությունների տված հարկային արտոնություններն ուղղակի կոռուպցիոն դրսևորում են. Ռոբերտ Քոչարյան

«Այժմ իշխանությունները հարկային արտոնություններ են տալիս, կոնկրետ գործարարներին ազատում են մաքսային տուրքերից։ Սա ամենավատ հարկային արտոնության ձևն է, որն իր մեջ հսկայական կոռուպցիոն ռիսկ ունի»,-այդ մասին փոդքասթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ այդ դեպքում պետությունը նույն ոլորտի մի ընկերությանն արտոնություն է տալիս, իսկ ոլորտում գործող մյուս ընկերությանը՝ ոչ։

Քոչարյանը հայտարարեց, որ իր կառավարման տարիներին նման մոտեցում չի ցուցաբերել և եթե արտոնություն էր տրվում, ապա նույն ոլորտի բոլոր տնտեսվարողներին պետք է տրվի, ինչը թույլ չի տալիս չինովնիկին որոշել թե կոնկրետ ում տալ արտոնություն։

«Գրեթե բոլորը, ովքեր այդ ձևով արտոնություններ են ստացել, հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին, կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա ուղղակի կոռուպցիոն դրսևորում է։

 Իշխանություններն հարկային արտոնություններ են տալիս փաստացիկաշառքի դիմաց»,- Ասաց Քոչարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօրվա իշխանությունների տված հարկային արտոնություններն ուղղակի կոռուպցիոն դրսևորում են. Ռոբերտ Քոչարյան