Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինդոնեզիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից արևելք գտնվող Բեկասի քաղաքում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 84 մարդ վիրավորվել է։ Թվերը հրապարակել է Ինդոնեզիայի փրկարարական գործակալության ղեկավար Մոհամմադ Շաֆիին։
Նախկինում հաղորդվել էր, որ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ։
«Զոհերի թիվը հասել է 14-ի, ևս 84 մարդ վիրավորվել է», - մամուլի ասուլիսում ասաց Շաֆիին։
Երկուշաբթի օրը, Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 17:57-ին, Բեկասի-Թիմուր կայարանում գնացքների բախում է տեղի ունեցել. բախվել են մերձքաղաքային և միջքաղաքային գնացքները։ Վերջինս բախվել է գնացքի հետևի վագոնին, որը նախատեսված էր կանանց համար։