Ո՞ր տարիքից ծնողները երեխային գումար չպետք է տան
Աշխարհում
12:28 28/04/2026
Աշխարհ

Ո՞ր տարիքից ծնողները երեխային գումար չպետք է տան

Ո՞ր տարիքից պետք է ծնողները դադարեցնեն երեխաներին գումար տրամադրելը։ Հոգեբան Սոֆիա Սուլիմը  «Абзацем»-ին տված հարցազրույցում բացատրել է, թե մինչև երբ ծնողները պետք է հոգան երեխայի ծախսերը։ Մասնագետի խոսքով՝ հիմնական չափանիշներն են բաժանումը և ֆինանսական անկախությունը։ Հենց որ երեխան սկսում է աշխատել և ապրել ինքնուրույն, ծնողի դրամապանակից կանոնավոր «աջակցությունը» պետք է դադարեցվի։

Բացառություններ իհարկե կան, եթե օրինակ,  անհաղթահարելի իրավիճակում չափահաս որդին կամ դուստրը օգնություն են խնդրում։

 «21 տարեկանը մեկնարկային կետն է։ Սովորաբար, այս ժամանակահատվածում կրթությունն ավարտված է, և անձը արդեն կարող է ապահովել իրեն։ Ծնողները պետք է թույլ տան նրանց գնալ՝ աջակցություն ցուցաբերելով միայն դժվարին ժամանակներում։ Վտանգավոր է, երբ 30 տարեկանից հետո ծնողներից գումար են ստանում։ Դա ցույց է տալիս, որ երեխան չի սովորել հույսը դնել իր վրա։ Ապագայում դա կարող է հանգեցնել մանկամտության՝ որոշումներ կայացնելու և սեփական կյանքի համար պատասխանատվություն կրելու անկարողության», - նշել է Սուլիմը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ր տարիքից ծնողները երեխային գումար չպետք է տան