Ինչ են քննարկել Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն
Քաղաքական
10:55 29/04/2026
Հայաստան

Ինչ են քննարկել Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն

Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն գոհունակությամբ ընդգծել են Փարիզում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի ընտրությունն ու պաշտոնական բացումը, որը երկու երկրների միջև  գործընկերությունն առավել խորացնելու լավագույն դրսևորումներից մեկն է։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Երևան առաջիկա այցի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության առաջիկա ծրագրերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder