Մենք մեծ գործ ունենք կատարելու, չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին
Քաղաքական
11:29 29/04/2026
Հայաստան

Մենք մեծ գործ ունենք կատարելու, չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին

Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը։

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ձևավորվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Ծրագիրը ներառում է երկրի զարգացման հիմնական ուղղությունները՝ անվտանգությունից և պաշտպանության համակարգից մինչև տնտեսության զարգացում և սոցիալական ոլորտի բարելավում»,-նշել է Գագիկ Ծառուկյանն ու ընդգծել, որ մեծ գործ կա կատարելու, դրա համար չպետք է նստել կաբինետեներում, պետք է շփվել մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder