Խոշոր ավտովթար Լոռիում․ Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել քարե պատնեշին ու կողաշրջվել
Տնտեսություն
13:45 29/04/2026
Հայաստան

Խոշոր ավտովթար Լոռիում․ Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել քարե պատնեշին ու կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։ այս մասին հայտնում է Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մազմանյանը, Դավիթ Մարգարյանը, Վոլոդյա Թումասյանը և Վաղինակ Սարգսյանը։ 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գարիկ Մխիթարյանի գլխավորությամբ։

Հրշեջ փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Տեղում Ֆ․ Բարեքյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհն սպասարկող «Մոստ Կոնտրակտ» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր ճանապարհը մշակել են աղ ու ավազի խառնուրդով, քանի որ առաջացել էր սահքի վտանգ։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթար Լոռիում․ Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել քարե պատնեշին ու կողաշրջվել