Ապրիլի 30-ից սկսած ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա
Հասարակություն
09:40 29/04/2026
Հայաստան

Ապրիլի 30-ից սկսած ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա

Երևանում ապրիլի 29-30-ին գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապրիլի 30-ից սկսած ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա