Ոստիկանության ավտոբուսի հետ հայտնի վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшuպшն եղել
Իրավունք
21:53 29/04/2026
Հայաստան

Ոստիկանության ավտոբուսի հետ հայտնի վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшuպшն եղել

 ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Լուրը հայտնում է «Իշխանություն» լրատվականը։

Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։

Տեղեկությունը «Իշխանություն» լրատվականը ճշտեց Ներքին գործերի նախարարությունից։

«Ապրիլի 18-ին, ժամը 17․42-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում Սպիտակի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Արևաշող բնակավայր, 7-րդ փ., 20 հասցեում արձանագրել են պարանով կախված 64-ամյա տղամարդու մահը։ Մեկնած Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել են 64-ամյա տղամարդու դին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն նախաքննությունը դեռ չավարտված իշխանականները հայտարարեցին, թե վթարի մեղավորը «Նիսսանի» վարորդն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանի  հետ դեպի Սպիտակ քարոզարշավի մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել էր 1 մարդ, 12 ոստիկան դիմել էին բժշկի օգնությանը: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder