Թրամփը հանձնարարել է իր խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը.WSJ
Քաղաքական
09:42 29/04/2026
Տարածաշրջան

Թրամփը հանձնարարել է իր խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը.WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է Իրանի երկարաժամկետ շրջափակում։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

«Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել երկարաժամկետ շրջափակման: Նա որոշել է շարունակել ճնշում գործադրել Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ կանխելով նավերի մուտքը կամ դուրս գալը իրանական նավահանգիստներից», -նշում է հրատարակությունը։

Պաշտոնյաները բացատրել են, որ նախագահը ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալն ավելի ռիսկային տարբերակներ է համարել, քան շրջափակման պահպանումը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին թերթին ասել է, որ որոշումը, ենթադրաբար, թույլ կտա Վաշինգտոնին ազդեցություն ունենալ Թեհրանի վրա։

Անցյալ շաբաթ Թրամփը միակողմանիորեն երկարաձգեց Թեհրանի հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը: Երկուշաբթի օրը «Ալ Մայադին»-ը հաղորդել է, որ Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին ներկայացրել է երկխոսության շարունակման եռաստիճան բանաձև: Առաջին փուլը կկենտրոնանա պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններից խուսափելու երաշխիքների ապահովման վրա:

Հաջորդը Վաշինգտոնն ու Թեհրանը կքննարկեն, թե ինչպես կառավարել Հորմուզի նեղուցը հակամարտության ավարտից հետո: Երրորդ փուլին անցնելը, որը ներառում է Իրանի միջուկային ծրագրի քննարկումը, անհնար կլինի առանց առաջին և երկրորդ կետերի շուրջ համաձայնության:

Ըստ The Wall Street Journal-ի՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, Թրամփը և նրա թիմը կասկածանքով են վերաբերվել Հորմուզի նեղուցը բացելու և միջուկային երկխոսությունը հետաձգելու գաղափարին: Վաշինգտոնը կարող է պատասխան առաջարկներ ներկայացնել առաջիկա օրերին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder