Լիբանանի նախագահը Իսրայելին լիակատար հրադադարի կոչ է արել
Քաղաքական
18:55 29/04/2026
Աշխարհ

Լիբանանի նախագահը Իսրայելին լիակատար հրադադարի կոչ է արել

Իսրայելը պետք է լիովին դադարեցնի կրակը նախքան հրադադարի բանակցություններին անցնելը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Իսրայելը պետք է լիովին հասկանա, որ անվտանգության միակ ճանապարհը բանակցություններն են, բայց նախ պետք է լիովին իրականացնի հրադադարը նախքան բանակցություններին անցնելը», - ասել է Աունը։

Լիբանանի առաջնորդը նշել է, որ Իսրայելը սխալվում է, եթե կարծում է, որ կարող է ապահովել իր անվտանգությունը՝ խախտելով հրադադարը և ոչնչացնելով լիբանանյան սահմանային բնակավայրերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder