«Այլմոլորակայինի ԴՆԹ». Կատյա Լելը պնդում է, որ ունի բուժիչ էներգիա
Աշխարհում
10:41 29/04/2026
Աշխարհ

«Այլմոլորակայինի ԴՆԹ». Կատյա Լելը պնդում է, որ ունի բուժիչ էներգիա

Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Կատյա Լելը անսովոր հայտարարություն է արել։ Երգչուհին հայտնել է, որ իրեն օգնություն խնդրող մարդիկ իր մեջ այլմոլորակային ԴՆԹ են հայտնաբերել։ Նա այս մասին հայտնել է  «РУ.ТВ»-ի  մրցանակաբաշխության 15-ամյակին նվիրված Pre-party-ի ժամանակ։

«Դա այն չէ, ինչ ես ինքս եմ հայտնաբերել, այլ, հավանաբար, այն մարդիկ, որոնց ես օգնում եմ, այլմոլորակային ԴՆԹ են հայտնաբերել իմ մեջ», - 5-tv.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է Լելը։ 

Երգչուհին ընդգծել է, որ ինքը օժտված է յուրահատուկ էներգիայով։ Այս ուժը օգնում է նրան բուժել մարդկանց։ Նրա խոսքով, այն ունի «ոչ երկրային, այլմոլորակային ծագում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder